Անկուսակցական որևէ մեկը դեռ չի դիմել ՔՊ-ին՝ 1,5 մլն դրամով առաջադրվելու համար․ Անդրանիկ Քոչարյանը միայն ցանկություն է հայտնել

Լուրեր

14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Անկուսակցական որևէ մեկը դեռ չի դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Factor.am-ն այսօր ՔՊԿ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանից հետաքրքրվեց՝ առաջարկներ ստանո՞ւմ են, թե՞ ոչ։

Նշենք, որ կուսակցության հայտարարությունից անցել է շուրջ տասը օր։

«Ակուսակցականներից դիմումներ դեռ չենք ստացել։ Նրանց դիմումի հիմքում նաև պետք է լինի վարչության որևէ անդամի երաշխավորությունը»,-ասաց կուսակցության աշխատակազմի ղեկավարը` նշելով, որ առայժմ միայն կուսակցականներից են դիմումներ ստանում։

Հիշեցնենք՝ ՔՊԿ-ն հոկտեմբերի 30-ին հայտարարեց 2026 թվականի նախընտրական ցուցակը ձևավորելու «քասթինգի» մասին։ Ըստ ՔՊԿ հայտարարության՝ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։

«Գրանցված թեկնածուները մինչև 2026թ․ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ»,- նշել է իշխող ուժը։

Երեկ ՔՊԿ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, նշել է, որ նախկինում ևս նման վճարներ եղել են թեկնածուների կողմից։ Այդ գումարները ծախսվել են նախընտրական քարոզարշավի շրջանակում։

Նկատենք, սակայն, որ ՔՊԿ-ն երբևէ պաշտոնապես չի հայտարարել, որ կուսակցական և անկուսակցական թեկնածուները պետք է գումարներ վճարեն։

Աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մնավազյանն այսօր Factor.am-ին փոխանցեց, որ նախկինում թեկնածուներն այդ գումարները վճարել են նախընտրական հիմնադրամներին, իսկ օրենսդրական փոփոխություններից հետո միայն կուսակցությունները իրավունք ունեն նախընտրական հիմնադրամներում մուտքեր իրականացնելու։

Առայժմ հայտնի չէ նաև, թե ՔՊ վարչության անդամներից ովքեր են երաշխավորագրեր տվել անկուսակցականներին՝ առաջադրվելու համար։ Ավելի վաղ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում որևէ մեկին երաշխավոր լինել։ ՔՊ խմբակցությունում առնվազն երկու պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանն ու Խաչատուր Սուքիասյանն անկուսակցականներ են։ Եթե նրանք առաջադրվեն, ապա անհրաժեշտ է վարչությունից որևէ մեկի երաշխավորությունը։ Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է առաջադրվել, սակայն երաշխավորության համար դեռևս որևէ մեկին չի դիմել։

«Ես կայուն մարդ եմ, դնելու եմ իմ թեկնածությունը նույն քաղաքական ուժի շրջանակում։ Դեռ երաշխավորությանը չենք հասել, բայց վարչությունից ինձ այնքան հարազատ մարդիկ կան, ինչի մասին է խոսքը։ Կարող է՝ ես բոլորին էլ դիմեմ, բոլորն էլ պատրաստ կլինեն ինձ աջակցել»,- ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան