Կենսաթոշակ նշանակելիս ստաժը հաշվարկելու կանոնները կպարզեցվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Կենսաթոշակ նշանակելիս ստաժը հաշվարկելու կանոնները կպարզեցվեն․ փոփոխություններ են նախատեսված ինչպես աշխատանքային ստաժի, այնպես էլ պահանջվող փաստաթղթերի հետ կապված։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության  և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բացակայությամբ պայմանավորված աշխատանքային որոշ տարիներ չէին հաշվարկվում։  

«1992-2004 թվականների շրջանն աքիլլեսյան գարշապար է մեզ համար, որովհետև փաստաթղթերը կամ մասամբ են պահպանվել, կամ չեն պահպանվել։ Հիմա փորձում ենք հեշտացնել գործընթացը։ Մինչ այժմ ինչպե՞ս էր ստաժը հաշվարկվում։ Բացի աշխատանքային գրքույկից, պետք էր ներկայացնել սոցիալական վճարը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ։ Այսինքն՝ միայն աշխատանքային գրքույկը բավարար չէր, որ աշխատանքային ստաժը հաշվարկվեր։ Ի՞նչ ենք առաջարկում հիմա։ Մենք առանձնացրել ենք կազմակերպությունների ցանկ, որտեղ 1992-2004 թվականներին աշխատած անձանց ստաժը կհաշվարկվի, եթե աշխատանքային գրքույկը պահպանված լինի։ Այսինքն՝ արդեն միայն աշխատանքային գրքույկը բավարար կլինի ստաժի հաշվարկման համար»,-ասաց Անահիտ Գալստյանը։ 

Գալստյանի խոսքով՝ աշխատանքային ստաժի հաշվարկման այս նոր մոտեցումը կիրառվելու է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ։ Մինչև 2013 թվականը Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը կհաշվառվի բացառապես աշխատանքային գրքույկում կատարված գրառումների հիման վրա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։