Gunvor-ը հետ է վերցրել «Լուկoյլ»-ի արտասահմանյան ակտիվները գնելու իր առաջարկը․ ԱՄՆ-ն ընկերությունն անվանել է «Կրեմլի խամաճիկ»

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Նավթային առևտրով զբաղվող Gunvor Group-ը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ գնել ռուսական «Լուկoյլ» նավթային ընկերության արտասահմանյան ակտիվները, որն ԱՄՆ պատժամիջոցների պատճառով մտադիր էր դրանք վաճառել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հոկտեմբերի վերջին «Լուկօյլը» հայտարարել էր, որ համաձայնել է վաճառել իր արտասահմանյան դուստր ձեռնարկությունը նավթային առևտրով զբաղվող Gunvor խմբին։ Սա տեղի էր ունեցել  Թրամփի վարչակազմի կողմից Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց կարճ ժամանակ անց։ Վաշինգտոնը սա բացատրել էր Մոսկվայի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամություն չի դրսևորում։

Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Gunvor-ն անվանել է «Կրեմլի խամաճիկ» և հայտարարել, որ այն չի ստանա գործունեության լիցենզիա, «քանի դեռ Պուտինը շարունակում է իր անիմաստ սպանությունները»։

«Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ պատերազմը պետք է անհապաղ ավարտվի»,- ասվում է ֆինանսների նախարարության հայտարարությունում։

Կարճ ժամանակ անց Reuters-ը հրապարակել է Gunvor-ի կորպորատիվ տնօրեն Սեթ Պիետրասի հայտարարությունը։ Նա ԱՄՆ ֆինանսների նախարարության մեղադրանքներն անվանել է «կեղծ և հիմնված կոպիտ ապատեղեկատվության վրա», նաև հույս հայտնել, որ այդ «թյուրըմբռնումը կուղղվի»։ Պիետրասը, սակայն, հավելել է՝ Gunvor-ը հետ է կանչում «Լուկօյլի»-ի  միջազգային ակտիվների համար իր առաջարկը։

Gunvor-ը հիմնադրվել է շվեդ ձեռնարկատեր Թորբյորն Թյորնկվիստի և ռուս գործարար Գենադի Տիմչենկոյի կողմից, որը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անդամ։

2014 թվականին, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո, Տիմչենկոն իր բաժնեմասը վաճառել էր Թյորնկվիստին՝ պատժամիջոցներից խուսափելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը «ներդրումներ ունի» Gunvor-ում և «կարող է հասանելիություն ունենալ ընկերության միջոցներին»։

Gunvor-ը BBC-ին հայտնել է, որ հերքում է այս մեղադրանքը՝ հավելելով, որ Gunvor-ը երբեք որևէ կառավարության կողմից պատժամիջոցների չի ենթարկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի