«Լուկoյլ»-ը համաձայնել է վաճառել իր արտասահմանյան ակտիվները շվեյցարական Gunvor-ին, որը հիմնադրել է ռուս օլիգարխ Գենադի Տիմչենկոն

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ռուս օլիգարխ Գենադի Տիմչենկոյի և Շվեդիայից նրա գործընկեր Թորբյորն Թյորնկվիստի կողմից հիմնադրված շվեյցարական Gunvor Group-ը «Լուկoյլ»-ին առաջարկ է ներկայացրել LUKOIL International GmbH-ն գնելու համար, որի միջոցով ռուսական նավթային հսկան կառավարում է իր միջազգային ակտիվները: Գործարքը պատրաստվում է «Լուկoյլ»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին: Ռուսական ընկերությունը համաձայնել է գործարքին և  պարտավորվել չբանակցել այլ պոտենցիալ գնորդների հետ։ Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, գրում է The Insider-ը։

Պայմանագրի կնքումը ենթակա է ԱՄՆ-ի Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հաստատմանը և, անհրաժեշտության դեպքում, այլ երկրների կարգավորող մարմինների հաստատմանը: Gunvor-ը գրանցված է Կիպրոսում, բայց փաստացի գտնվում է Ժնևում և համարվում է աշխարհի խոշորագույն նավթային առևտրականներից մեկը: Մինչև գործարքի ավարտը կողմերը նախատեսում են երկարաձգել ԱՄՆ-ի գործող լիցենզիան՝ իրենց միջազգային ակտիվների և բանկային ծառայությունների անխափան գործունեությունն ապահովելու համար:

Վաճառքի որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից «Լուկօյլ»-ի և դրա դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցներով: Հոկտեմբերի 27-ին ընկերությունը հայտարարել էր իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին և այժմ առաջին անգամ անվանել է գնորդին: LUKOIL International GmbH-ը  Ավստրիայում գրանցված հոլդինգային ընկերություն է, որի միջոցով կորպորացիան կառավարում է տասնյակ դուստր ձեռնարկություններ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում:

Gunvor Group-ը հիմնադրվել է 2000 թվականին ռուս օլիգարխ Գենադի Տիմչենկոյի և շվեդ առևտրական Տորբյորն Տյորնկվիստի կողմից: 2014 թվականին Տիմչենկոն իր բաժնեմասը վաճառել է գործընկերոջը՝ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման նախօրեին: Այդ ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պնդում էր, որ Վլադիմիր Պուտինը՝ Տիմչենկոյի միջոցով, «կարող է ներդրումներ ունենալ Gunvor-ում և հասանելիություն ունենալ դրա միջոցներին»: Հետագայում ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցրել է ռուսական նավթի առևտուրը, բացառությամբ պատժամիջոցներով թույլատրված փոքր ծավալների:

Տիմչենկոն մնում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը և Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անդամ է։ Նրա ներդրումային ընկերությունը՝ «Վոլգա Գրուպը», վերահսկում է «Նովատեկ» և «Սիբուր» ընկերություններում բաժնեմասերը։Ինքը՝ Տիմչենկոն, գտնվում  է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ, իսկ նրա ընկերությունները ներգրավված են նավթի մատակարարումների և արտասահմանում ռուսական նախագծերի ֆինանսավորման հետաքննություններում։ «Դոսյե»ի հետաքննության համաձայն՝ գործարարի հետ կապված ընկերությունները շարունակում են գործել կեղծ  գործընկերների միջոցով, մասնավորապես, Իվան Եգորովի, որը, ըստ լրագրողների, մասնակցել է Gunvor-ի գործարքներին և օգնել է խուսափել Արևմուտքի պատժամիջոցներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի