Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 5-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին: Այս մասին Factor TV-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Խոսքն առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մասին է: Նշենք, որ Սարգսյանին առնչվող այս գործը 2019 թվականից է քննվում: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մինչև նրան մեղադրանք առաջադրելը հայտնել էր, որ այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն դատարանի դատավորները մերժել են Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց ընտրել, նրան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2019 թվականից քննվող գործով:

«Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն․․․ Օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին՝ կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել: Հարց եմ տալիս, բա 2019 թվականից հետո նո՞ր հիշեցիք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Մակինյանը:

Նշենք, որ փաստաբանի գրառման մեջ նշված անձը գործարար Միխայիլ Բաղդասարովն է, որը 2020 թվականին մահացել է:

Արաքս Մամուլյան