ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնի հանդիպումից հետո թափը պահպանելու համար

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել։ Դրանց արդյունքների մասին նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 4-5-ը Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ են անցկացվել, այդ թվում՝ Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև այլ պաշտոնյաների ու տեղացի փորձագետների հետ՝ Հայաստանի հետ  խաղաղության օրակարգը քննարկելու համար, ներառյալ՝ կապը, կենտրոնանալով Նախիջևանի, տարածաշրջանային համագործակցության և մարդասիրական հարցերի վրա։

«ԵՄ-ն խորապես հանձնառու է համագործակցել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանիի հետ՝ Վաշինգտոնից հետո թափը պահպանելու և խաղաղության օգուտներն ամբողջ տարածաշրջանում տարածելու և զգալու համար»,- նշել է Գրոնոն։

Հավելենք, որ նախօրեին նրան ընդունել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի