Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է քննարկել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Գրոնոն հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված նվաճումներին։

Բայրամովը, իր հերթին, տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացի և հեռանկարների մասին, ինչպես նաև փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը։

Բացի այդ, քննարկվել են Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցերը։ Նշվել է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հարթակների և գործիքների շուրջ բանակցությունների կարևորությունը։

Կողմերն ընդգծել են իրենց գոհունակությունը վերջին ամիսներին տեղի ունեցած շփումների և երկխոսությունների բարձր մակարդակից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի