Կենսաբազմազանությունը և մարդու բարեկեցությունը անքակտելիորեն փոխկապակցված են․ Վահան Կոստանյան

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային համաժողովի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունը միջոցառում է կազմակերպել՝ COP17-ին ընդառաջ։  Որպես միջոցառման հիմնական բանախոս ելույթ է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթով հանդես է եկել «Աղքատության հաղթահարման համար բնության վրա հիմնված լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում. քննարկում COP17-ին ընդառաջ» խորագրով միջոցառմանը։

 

ՀՀ ԱԳ-ից փոխանցում են, որ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր ելույթում շեշտել է, որ կենսաբազմազանությունը և մարդու բարեկեցությունը անքակտելիորեն փոխկապակցված են։ Նշվել է, որ էկոհամակարգերի պաշտպանությունը չի կարող դիտարկվել միայն որպես բնապահպանական նպատակ․ այն հանդիսանում է աղքատության վերացման, առողջապահական իրավունքի խթանման, սննդի և ջրի անվտանգության ապահովման, ինչպես նաև մշակութային ինքնության ու համայնքների դիմադրողականության պահպանման կարևոր հիմք։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի տեսլականն է COP17-ը դարձնել իսկապես ներառական, մասնակցային և գործողություններին միտված համաժողով, որը կհամախմբի բոլոր շահագրգիռ կողմերին՝ կառավարություններին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը, կանանց և երիտասարդներին, գիտական ու մասնավոր հատվածին՝ բնության հետ ներդաշնակ ապագա կերտելու նպատակով։

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բոլոր գործընկերների հետ և ուրախ կլինի ողջունել նրանց Երևանում՝ COP17-ի շրջանակներում։