2021-ին զորակոչիկը փորձել է խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ զորակոչիկի հայրը՝ մի խումբ անձանց հետ միասին, օժանդակել է որդու՝  զորակոչից խուսափելու փորձին։ Որդին, ի վերջո, զորակոչվել է բանակ, իսկ խաբեությանը մասնակից 6 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, զորակոչիկի հայրը մի խումբ անձանց հետ միասին, խորհուրդներ և ցուցումներ տալու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է որդու՝ հիվանդության սիմուլյացիայի և խաբեության այլ ճանապարհով հերթական զորակոչից խուսափելու փորձին:

Վերջինիս կողմից հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքերում, քանի որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ որդին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և մեկնել պարտադիր զինվորական ծառայության:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։