Հրդեհի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում․ «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք»,- նշված է հաղորդագրությունում։
Քիչ անց՝ ուղիղ եթեր Factor TV-ով։