Էրդողանն անդրադարձել է քուրդ առաջնորդ Դեմիրթաշի հնարավոր ազատ արձակմանը

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Թուրքիայի նախագահ, երկրի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցին, գրում է Bianet-ը։

«Այս երկիրը դատական ​​համակարգի երկիր է։ Մենք միշտ հետևում ենք դատական ​​համակարգի ասածներին»,- հայտարարել է նա։

Էրդողանը նաև խոսել է Քուրդիստանի աշխատավորական կուսաակցության (PKK) և քրդերի հետ խաղաղության գործընթացից ու երկրի քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից։

«Անցյալ շաբաթ մենք նախագահական համալիրում շատ կառուցողական հանդիպում ունեցանք խորհրդարանի փոխխոսնակ, Դեմոկրատական ​​կուսակցության Վանի պատգամավոր Փերվին Բուլդանի և Դեմոկրատական ​​կուսակցության Շանլիուրֆայի պատգամավոր Միթհաթ Սանջարի հետ։ Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր մտահոգությունները գործընթացի մանրակրկիտ իրականացման վերաբերյալ: Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր հիմնադիր առաքելությունը՝ օգոստոսի 5-ից ի վեր անցկացվող նիստերով: Ես չափազանց կարևորում եմ, որ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը քննարկվեն հանձնաժողովի հովանու ներքո, որ բոլոր շահագրգիռ կողմերին լսեն՝ առանց որևէ մեկին բացառելու, և որ տարբեր կարծիքներ հնչեցվեն, նույնիսկ եթե դրանք հակասական են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև խոսել է Ստամբուլի  ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի շուրջ  հետաքննության մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին թուրք ազգայնական առաջնորդ Դևլեթ Բահչելին, որն Էրդողանի գլխավոր խորհրդարանական դաշնակիցն է, հայտարարել էր, որ «օգտակար կլինի» բանտից ազատ արձակել նախկին քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի