Թուրքիայի հետ սահմանների բացման մասով առաջիկայում շոշափելի արդյունքներ կունենանք․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Մենք Թուրքիայի հետ ամենօրյա երկխոսություն ունենք, որի վերջնանպատակը սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է»,-այս մասին ասյօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցի ընթացում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարի կարծիքով առաջիկայում այս ուղղությամբ շոշափելի արդյունքներ կլինեն։ Բացի այդ, նախարարն արձագանքել է Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած հայտարարությանը․ «Չեմ կարծում, թե կարելի է ասել՝ Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոյչա»։

Ադրբեջանի նախագահը ասել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, բայց ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ադրբեջանի նախագահը 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզների մասին էր նաև խոսել, «Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»՝ ասել էր նա ու պնդել, որ այսօրվա Հայաստանի տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։

«Միևնում է՝ ամենակառուցողական ձևակերպումը չի, և, իսկապես, չէինք ասի, թե տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ: Ես էլ կարող եմ ասել՝ կան բազմաթիվ Ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա», – ասել է Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան