Բրյուսելի և Լիեժի օդանավակայանները փակվել են ԱԹՍ-ների պատճառով․ տասնյակ չվերթներ չեղարկվել են

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բրյուսելի և Լիեժի բելգիական օդանավակայանները նոյեմբերի 4-ի երեկոյան փակվել են անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդագրությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, գրում է Meduza-ն։

Բելգիայի օդային երթևեկության կառավարման խոսնակ Կուրտ Վերվալիգենան պարզաբանել է, որ տեղական ժամանակով 20:00-ի սահմաններում Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարք է նկատվել։ Լիեժի օդանավակայանը, որը հիմնականում օգտագործվում է որպես բեռնափոխադրման հանգույց, նույնպես փակվել է։

Բրյուսելի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը երկու ժամ անց, սակայն շուտով կրկին փակվել է անօդաչու թռչող սարքերի մասին հետագա հաղորդագրությունների պատճառով։

RTBF-ի տվյալներով՝ նոյեմբերի 5-ի առավոտյան Բրյուսելի օդանավակայանից նախատեսված 25 չվերթներից 10-ը չեղարկվել է, 5-ը՝ ուշացել։ Նոյեմբերի 4-ի երեկոյան չեղարկվել է, ընդհանուր առմամբ, 41 չվերթ՝ 22 մեկնող և 19 ժամանող։ Brussels Airlines ազգային ավիափոխադրողը հայտնել է, որ չեղարկվել է 15 մեկնող չվերթ, իսկ ութ ներգնա չվերթ վերահասցեագրվել է այլ օդանավակայաններ։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում անհայտ անօդաչու թռչող սարքերը բազմիցս խաթարել են օդանավակայանների գործունեությունն ամբողջ Եվրոպայում: Սեպտեմբերին Կոպենհագենի օդանավակայանը փակվել էր չորս ժամով, իսկ Օսլոյի օդանավակայանը՝ երեք ժամով: Նոյեմբերի սկզբին Բեռլինի օդանավակայանը դադարեցրել էր գործունեությունը:

Բացի այդ, ռուսական անօդաչու թռչող սարքերը խախտել են ՆԱՏՕ-ի օդային տարածքը. սեպտեմբերի 10-ի գիշերը մոտ 20 անօդաչու թռչող սարք է թռել Լեհաստան, սեպտեմբերի 14-ին մեկ անօդաչու թռչող սարք էլ խախտել է Ռումինիայի օդային տարածքը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի