Աշխարհի գավաթ․ Հայ շախմատիստներից հաղթել է միայն Լևոն Արոնյանը

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերները ոչ-ոքի են ավարտել իրենց հանդիպումները:

Գաբրիել Սարգսյանը մրցել է Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ, Շանթ Սարգսյանը՝ պերուացի գրոսմայստեր Ջորջ Կորիի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ հնդիկ գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի: Գաբրիել Սարգսյանը հանդես է եկել սև խաղաքարերով, իսկ մյուսները՝ սպիտակներով։

Հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցում են նաև ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշին, իսկ Սևյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել Սինգապուրը ներկայացնող գրոսմայստեր Թին Ջինյաոյի հետ:

Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե գրանցվում է 1:1 հաշիվը, հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում: