Խեղդամահ արված փոքրիկի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ-ի աջակցության կենտրոն

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները տեղափոխվել են Երևան՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն:

Երեկ էր Գեղարքունիքի մարզպետարանում խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նիստ հրավիրվել, որի արդյունքում որոշվել է երեխաներին անհապաղ տեղափոխել ՀՕՖ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Մենք երեկ գնացինք Ծափաթաղ, վարչական ղեկավարի գրասենյակում հանդիպեցինք ծնողի հետ, զրուցեցինք նաև երեխաների հետ և եկանք այն եզրակացության, որ երեխաները պետք է տեղափոխվեն։ Ծնողը դեմ չէր, նա անձամբ է ուղեկցել»,- ասաց գլխավոր մասնագետը։

Որքա՞ն ժամանակ են երեխաները մնալու աջակցության կենտրոնում՝ Գալոյանն ասաց, որ դա կախված է իրավիճակից ու զարգացումներից։

«Տեսնենք՝ ոնց է լինում իրավիճակը, երեխաների հետ էլ մասնագետներն աշխատեն, հանդարտվեն, մոր կարգավիճակը հասկանանք, կորոշենք՝ երբ ենք վերադարձնելու Ծափաթաղ»,- ընդգծեց Մամիկոն Գալոյանը։

Մարզպետարանը կքննարկի նաև ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը։

Նշենք, որ 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին հայտնաբերվեց կիրակի՝ Ծափաթաղից մի քանի կմ հեռու Ջիլ գյուղի դաշտամիջյան հատվածում։ Երեխային, ըստ իրավապահների, հայրն է խեղդամահ արել։

«Շատ նախնական տվյալներով՝ երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը»,- խորհրդարանում ասել էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մոր ծննդյան օրն անհետացած փոքրիկին շուրջ մեկ շաբաթ որոնում էին հարյուրավոր փրկարարաներ, ոստիկաններ ու կամավորներ։ Ի սկզբանե իրավապահները քննել են վարկածը, որ ընտանիքի անդամները կարող են կապ ունենալ երեխայի անհետացման հետ։ ՆԳ նախարարի խոսքով՝ հայրը սպանված երեխայի մարմինն անընդհատ տարբեր հատվածներ է տեղափոխել։  Հայրը՝ Արմեն Օվանեսովը, փրկարարների հետ մասնակցել է որոնողական աշխատանքներին։ Մեր տեղեկություններով՝ նա երեխայի մարմինը տեղափոխել է այն հատվածներ, որտեղ արդեն իսկ իրականացվել են որոնողական աշխատանքներ։ ՆԳ փրկարարները մի քանի անգամ զննել են այն հատվածը, որտեղ հայտնաբերվել է երեխայի մարմինը, բայց որևէ հետք չեն հայտնաբերել։ Երեխայի հորը ոստիկանները դրսում նկատել են ուշ ժամերի, իսկ մարմինը հայտնաբերելու օրը տեսել են նույն տարածքում, ինչն էլ կասկած է հարուցել։  Արմեն Օվանեսովը երկու ամսով կալանավորվել է։ Երեխայի սպանության մեջ մեղադրվող հոր հոգեվիճակը պարզելու համար փորձաքննություններ են նշանակվել։ 

 

Արփի Հակոբյան