Երբ պատասխանում էիք հարցին, ինձ թվաց՝ Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում. թուրք լրագրողը՝ Արարատ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Օրբելի ֆորում 2025»-ի ժամանակ թուրք լրագրողը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղելուց առաջ նշեց, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Միրզոյանի մտքերը ստիպեցին մտածել, թե «Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում»։

Միրզոյանն այս դիտարկմանը չարձագանքեց և պատասխանեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին։ Լրագրողին հետաքրքրում էր՝ արդյոք կողմերը բավարար կամք ունեն այդ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ․ «Բացի այդ, ռուսներին, իրանցիներին, գուցե, խանգարում կամ անհանգստացնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը»։

Ի պատասխան Միրզոյանն ասաց, որ իրենք վաղուց արդեն հռչակել են բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և կան գնահատականներ, որ աշխարհաքաղաքական այս թեժ շրջանում Հայաստանին հաջողվում է հավասարակշռությունը պահպանել։
«Ռազմավարական գործընկերություն ունենք Միացյալ Նահանգների հետ, ռազմավարական երկխոսություն ունենք և արդեն փորձում ենք բարձրացնել գործընկերության մակարդակը Միացյալ Թագավորության հետ, մի շարք ԵՄ անդամների հետ, էականորեն խորացնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, գործընկերություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ:

Բազմիցս ասել ենք, թե ինչպիսի մեծ կարևորություն ենք հաղորդում մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին. չորս հարևանից Վրաստանի և Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ փորձում ենք կարգավորել։ Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք մնացած բաղադրիչներով աշխատել, Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն: Ես շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար շոշափելի արդյունքներ գրանցել»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան