Շոյգուն հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստի ուշադրության կենտրոնում կլինեն ԱՊՀ-ին սպառնացող վտանգները, դրանց արձագանքելու միջոցառումները և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը։ Նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Շոյգուն նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի գործընկերների հետ։

Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել «ԱՊՀ-ում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև համատեղ արձագանքման հնարավոր միջոցառումները»։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտնել էր, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև մարդասիրական համագործակցությունը և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը։

Շոյգուն նշել է, որ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը «վստահության վրա հիմնված շփման  իսկապես եզակի ձևաչափ է, որը թույլ է տալիս ոչ միայն բաց և կառուցողականորեն քննարկել անվտանգության օրակարգի ամենաբարդ հարցերը, այլև համատեղ մշակել լուծումներ երկրներն ու ժողովուրդներին արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանելու համար՝ ընդհանուր ավանդական արժեքների ամուր հիմքի վրա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի