Սարգիս Ադամյանի գոլն ու ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը հերթական արդյունավետ խաղն է անցկացրել գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի կազմում։
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Քյոլնի» երկրորդ թիմը սեփական խաղադաշտում 4։1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Վելբերտի» նկատմամբ։ 32-ամյա Ադամյանը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 8 հանդիպման, խփել 5 գոլ ու կատարել 4 ասիստ։
Հիշեցնենք, որ «Քյոլն» վերադառնալուց հետո Սարգիս Ադամյանը դեռ հանդիպման չի մասնակցել գլխավոր թիմի կազմում։