PKK-ի բանտարկված առաջնորդը բոլոր կողմերին կոչ է անում անկեղծ ջանքեր գործադրել Թուրքիայի խաղաղության ջանքերում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել Թուրքիայի խաղաղության ջանքերին ներգրավված բոլոր կողմերին՝ գործել «զգայունությամբ և պատասխանատվությամբ»՝ հաջողություն ապահովելու համար։ Այս մասին ասվում է բանտում նրան այցելած երկրի գլխավոր քրդամետ կուսակցության պատվիրակության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է Turkish Minute-ը։

PKK-ի հիմնադիր Օջալանը ղեկավարում է թուրքական պետության դեմ 40-ամյա զինված ապստամբությունից անցում դեպի այն, ինչ նա անվանում է քրդերի իրավունքների համար ժողովրդավարական քաղաքական պայքար։

Օգոստոսից ի վեր միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողովը մշակում է խաղաղության ջանքերի իրավական շրջանակ, ներառյալ՝ Օջալանի բանտարկության և Քուրդստանի աշխատավորական կուսակցության նախկին մարտիկների համար հնարավոր անվտանգության երաշխիքների վերաբերյալ դրույթները։

«Դրական փուլ անցնելու համար կարևոր է, որ բոլորը գործեն զգայունությամբ, լրջությամբ և պատասխանատվության զգացումով։ Դրա հիմքը պետք է լինի քրդական ճանաչումը բոլոր չափումներով ներառելը երկրի իրավական շրջանակում և ամուր անցումային գործընթացի մեջ ներգրավվելը»,- գրել է Օջալանը։

PKK-ն պաշտոնապես հրաժարվել է զինված գործողություններից մայիսին՝ ավելի քան 40 տարի տևած հակամարտությունից հետո, որը խլել է ավելի քան 40,000 մարդու կյանք: Անցյալ ամիս խմբավորումը հայտարարել էր, որ իր մնացած մարտիկներին դուրս է բերել Թուրքիայից դեպի Հյուսիսային Իրաք՝ ավարտելով մեկ տարի առաջ մեկնարկած խաղաղության ծրագրի առաջին փուլը:

Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (DEM), որն ունի խորհրդարանում երրորդ ամենամեծ խմբակցությունը, կոչ է արել սկսել երկրորդ փուլը՝ կենտրոնանալով քրդերի իրավունքները ճանաչելու քաղաքական և իրավական բարեփոխումների վրա։

Քրդերը կազմում են Թուրքիայի 86 միլիոն բնակչության շուրջ 20 տոկոսը: Վերլուծաբանները նշում են, որ խաղաղության ջանքերի առաջընթացը կախված կլինի ինչպես կառավարության կողմից բարեփոխումների մասին օրենսդրություն ընդունելու պատրաստակամությունից, այնպես էլ քուրդ քաղաքական գործիչների շարունակական ներգրավվածությունից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի