Մի օր Մոնղոլիան էլ կարա ասի` ձեզ բան ունեմ ասելու. Փաշինյանը` Ալիևի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Այս մասին «Օրբելի ֆորում 2025»-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել եմ մի բան, որ, գուցե, մի տարի, երկու տարի առաջ կլիներ աներևակայելի։ Ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերադարձի օրակարգը ես համարում եմ վնասակար՝ խաղաղության համար։ Եվ ասել եմ նաև, որ այդ թեման՝ ներքին տեղահանվածների վերադարձի օրակարգը, ընդհանրապես վտանգավոր է, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին»,-հավելել է նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե իրենց հարուստ պատմությունը տարիներ շարունակ «խեղաթյուրվել է Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից»։ Նշել է, թե այսօրվա Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունի։

«Սևանա լիճն այդ քարտեզների վրա չկա։ Գյոյչա լիճը կա, և մեր կողմից օգտագործվող մյուս բոլոր պատմական տեղանուններն այնտեղ արտացոլված են։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները, որպեսզի որևէ մեկը ասի՝ մենք խաբում ենք։ Սա արել է Ցարական Ռուսաստանը»,- հայտարարել է Ալիևը։

Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանում և Հայաստանում երբեմն ընկալում և տեսնում են պատմության մի մասը միայն․ «Ինչքան Ադրբեջանում հնչում է «Բասարգեչար» անունը, այնքան Հայաստանում հնչում են Արցախ կամ Կովսական անունները»։

Նրա խոսքով՝ Ալիևը Ցարական Ռուսաստանի քարտեզների մասին է խոսել, բայց կարելի է ավելի հետ գնալ ու հասնել մի կետի, երբ «Մոնղոլիան էլ կասի` ձեզ բան ունեմ ասելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան