RSF-ը Ալիևին և Իվանիշվիլիին անվանել է «մամուլի ազատության գիշատիչներ»

Լուրեր

24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Վրաստանի իշող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին անվանել է «մամուլի ազատության գիշատիչներ»՝ այդ երկրներում մամուլի ազատությունը ճնշելու գործում ունեցած դերի համար։ RSF-ը հրապարակել է մամուլի ազատության 34 գիշատիչների ցուցակը՝ լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրվա առթիվ, գրում է OC Media-ն։

«Նրանց մեթոդները տարբերվում են, բայց նրանց նպատակները համընկնում են՝ լռեցնել անկախ լրատվամիջոցների ձայները և ոտնահարել լուրերի ու տեղեկատվության իրավունքը։ Սպանություն, բանտարկություն, զրպարտություն, քարոզչություն, տրոլլների բանակներ՝ այս ամենը լռություն պարտադրելու միջոցներ են»,- նշել է RSF-ը։

Ցուցակում ընդգրկված են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Իսրայելի բանակը, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և այլք։

Ալիևն ընդգրկվել է որպես «մամուլի գիշատիչ»՝ Ադրբեջանում լրագրողներին լռեցնելու համար․ RSF-ը նշել է, որ նրա նախագահության օրոք Ադրբեջանը «դարձել է մեդիա անապատ»։ Նշվում է Ալիևի ռեժիմի կողմից անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, 26 լրագրողների ձերբակալությունը և Abzas Media-ի լրագրողներին երկարատև ազատազրկման դատապարտելը։

Ադրբեջանի լրատվամիջոցների դեմ ուղղված հետապնդումները սկսվել են իշխանությունների կողմից Abzas Media-ի վրա հարձակումից և մի քանի աշխատակիցների, այդ թվում՝ տնօրեն Ուլվի Հասանլիի և գլխավոր խմբագիր Սևինջ Վագըֆգիզիի ձերբակալությունից ու հետագա դատապարտումից։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը ձերբակալել է մի շարք այլ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Meydan TV»-ի, «Toplum TV»-ի և «Kanal 13»-ի լրագրողների։ 2025 թվականի «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում այն ​​180-ից զբաղեցնում է 167-րդ տեղը։

Իր հերթին, Իվանիշվիլին ցուցակում ընդգրկվել է լրատվամիջոցների նկատմամբ տնտեսական ճնշումների համար, ընդ որում՝ RSF-ն ընդգծում է, որ նա «շարունակում է մնալ Վրաստանում իշխանության կենտրոնը՝ չնայած քաղաքական կյանքից պաշտոնապես հեռանալուն»։

«Նրա բիզնես կայսրությունը երաշխավորում է նրա վճռորոշ ազդեցությունը, քանի որ մի քանի կոմերցիոն հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաալիքները, հեռարձակում են տեսակետներ նրա հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցության օգտին»,- գրել է RSF-ը։

Նշվում է, որ նրա ազդեցության տակ Վրաստանում բազմակարծության անկումը և կառավարության կողմից լրագրողների նկատմամբ զրպարտությունն ու հետապնդումները, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ «անպատժելիորեն» իրականացված բռնի հարձակումները։

Ընդգծվում է նաև Վրաստանի կողմից մեդիա մենեջեր Մզիա Ամագլոբելիի երկամյա դատապարտումը և մամուլի ազատությունը չհարգելու միջոցով Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելը։

Վրաստանը 2025 թվականի RSF մամուլի ազատության ինդեքսում զբաղեցրել է 114-րդ տեղը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի