Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բաշկորտոստանում նավթաքիմիական գործարանի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հայտարարել է, որ նոյեմբերի լույս 4-ի գիշերը երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Ստերլիտամակի արդյունաբերական համալիրի վրա։ Նա ասել է, որ երկու անօդաչու թռչող սարքերն էլ խոցվել  են, իսկ բեկորներն ընկել են օժանդակ արտադրամասի մոտ, փոխանցում է Meduza-ն։

«Զոհեր ու տուժածներ չկան, գործարանը բնականոն աշխատում է»,- գրել է հանրապետության ղեկավարը տելեգրամում։

Ստերլիտամակի իշխանությունները, իրենց հերթին, հայտնել են նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով մասամբ փլուզվել է ջրամաքրման կայանը։ Վարչակազմի տելեգրամ ալիքում հրապարակված հայտարարության համաձայն՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Astra տելեգրամ ալիքը հրապարակել է Ստերլիտամակում ականատեսների կողմից արված տեսանյութեր և լուսանկարներ, որոնք, ենթադրաբար, ցույց են տալիս նավթաքիմիական գործարանի տարածքում ծխի մի քանի կույտեր։

Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանն արտադրում է կաուչուկ և ավիացիոն բենզին։

Astra-ն, հղում անելով ականատեսներին, հաղորդում է նաև Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում՝ արդյունաբերական գոտու մոտ, որտեղ գտնվում են «СИБУР-Кстово» նավթաքիմիական գործարանը և «Лукойл-Нижегороднефтеоргсинтез» նավթավերամշակման գործարանը, պայթյունների մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 85 ԱԹՍ, այդ թվում՝ 40-ը՝ Վորոնեժի մարզում, 20-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզում և երկուսը՝ Բաշկորտոստանի տարածքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի