Բժշկական համալսարանը հակադարձում է Արսեն Թորոսյանին

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

ԵՊԲՀ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսին՝ ևս մեկ անգամ փաստարկված ներկայացնելով օրեր առաջ ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպի մանրամասները։

Բժշկական համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Եվս մեկ անգամ փաստարկված ներկայացնում ենք, թե ինչ է կատարվել բժշկական համալսարանում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպին.

Միջոցառում է կազմակերպվել ԵՊԲՀ-ում՝ 2 Նոբելյան մրցանակակիրներ հրավիրվել են բժշկական համալսարան, շրջանավարտներին իրենց ավարտական վկայականներն են հանձնել, որից հետո հոգեբուժարանի տնօրենը քաղաքացուն հրմշտել, տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ակադեմիական հաստատությունում դռներ է շրխկացրել:

Փաստենք նաև, որ նույն անձը նույն վարքագիծն է դրսևորել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ԵՊԲՀ-ում գրանցված միջադեպից ընդամենը 2 օր հետո:

Նպատակահարմար ենք գտնում նաև անդրադառնալ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ասուլիսի այն հատվածներին, որտեղ կոնկրետ մեղադրանքներ են հնչեցվում բժիշկ, նախկին նախարար, ներկա ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին.

1. Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ քաղցրավենիքի ու ջրի չարաշահման դեպքեր են գրանցվել վերջին տաս տարիների ընթացքում Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բոլորս գիտենք, որ նշված հաստատությունը ինքնուրույն իրավաբանական կառավարման կարգավիճակ ունեցող կառույց է, առանձին տնտեսվարող սուբյեկտ, հետևաբար իր գնումները ինքնուրույն է կազմակերպում և ունի իր ղեկավարը՝ հանձինս տնօրենի:

Այնուամենայնիվ, եթե 2014 թվականի ապրիլի 23-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածի չարաշահումների իրավական պատասխանատվությունը Արմեն Մուրադյանին է, ապա կառաջարկեինք իրավապահ մարմիններին անհապաղ զբաղվել այս «պատասխանատու» հայտարարությամբ:

2. Ինչ կապված է հոգաբարձուների խորհրդում Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցին, ապա փաստենք, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են Հիմնադրամների և Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքների համաձայն, այսինքն այս պարագայում բժշկական համալսարանը որևէ լիազորություն չունի՝ հարցը ՀՀ Կառավարության տիրույթում է: Սակայն, ուզում ենք ասել, որ պատրաստակամ և բաց ենք ցանկացած կառուցողական և առողջ համագործակցության՝ ի նպաստ մեր բուհի զարգացմանը:

3. Մեղադրանք հնչեցվեց նաև, որ ապրիլյան օրերին բժշկի հետ գրանցված միջադեպն արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Միգուցե տեղեկատվության բացակայության պատճառով է հարգարժան Նախարարի պաշտոնակատարն այս հայտարարությունն արել և կուզենայինք տեղեկացնել, որ հենց դեպքի օրը, նույն պահին պատկան մարմինների ղեկավարություններին ահազանգվել է և դատապարտվել է միջադեպը, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունը եկել է, տեսակցել է մեր բժշկին, հրապարակային ներողություն է խնդրել և քրեական գործ է հարուցվել: Ի դեպ, այդքանով էլ չբավարարվեցինք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, հենց նույն օրը, եկավ հիվանդանոց, տեսակցեց բժշկին և ներողություն խնդրեց միջադեպի հետ համար: Եթե հիմնավորումների կարիք լինի կարող ենք տրամադրել նաև այդ օրվա տեսանյութերը, պաշտոնական հայտարարությունները և հենց նույն բժշկի խոսքերը:

4. Ասուլիսում ասվեց նաև, որ որոշ բժիշկների, պրոֆեսորների ստիպել ենք ստորագրել բաց նամակի տակ, ոմանք էլ հրաժարվել են: Վստահ ենք, որ մեր Նախարարը առողջապահական ոլորտի ներքին խոհանոցը, փոխհարաբերությունների առանձնահատկությունները շատ լավ է պատկերացնում և գիտի, որ բժշկական աշխարհում կայացած բժիշկներին, որևէ կերպ անհնար է ստիպել որևէ քայլ անել՝ իր կամքին հակառակ: Իսկ նման միահամուռ և արագ արձագանքի պատճառը գեթ մեկն էր՝ միջադեպի աննախադեպությունը»: