Միջադեպ թիվ 50 երթուղու ավտոբուսում. վարորդը տվել է հաղորդում հանցագործության մասին

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նոյեմբերի 2-ին անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը այսօր տվել է հաղորդում հանցագործության մասին։

«Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդը ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ Դրանից հետո ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ վարորդի նկատմամբ՝ դրանք ուղեկցելով հայհոյանքներով, սպառնացել և փորձել վնասել համայնքային գույքը։ Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը և հորդորը՝ պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ վարորդը իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ և հարվածել։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը արդեն այսօր տվել է հաղորդում հանցագործության մասին, իսկ ավտոբուսի տեսախցիկները ըստ պատշաճի պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն երթևեկությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած դեպք»,- ասված է գրառման մեջ։