Շնորհակալ եմ բոլոր խելառ ընկերներիս. Երևանի փոխքաղաքապետը` լիազորությունների դադարեցման մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը գրառում է կատարել պաշտոնից ազատման մասին: Աշխատանքային գործունեությանս այս փուլն ավարտված է և ենթակա է ամփոփման:

Oրենքով դադարեցվում է Երևանի քաղաքապետի տեղակալի իմ լիազորությունները, ուստի համատեղ աշխատանքի ու ջանքերի համար շնորհակալ եմ գործընկերներիս, Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին, վարչական շրջանների աշխատակազմերին, իմ համակարգած վարչությունների ու բաժինների բոլոր աշխատակիցներին:

Փորձեցի գործել կարողությանս չափ արդյունավետ, հնարավորինս անաչառ ու նվիրված:

Փորձեցի քաղաքապետարանում ներկայացնել մշակույթի գործիչների շահն ու կարևորությունը, մասամբ հանդիսանալ նրանց ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանում:

Փորձեցի իմ նպաստը բերել հանրակրթության, երեխաների պաշտպանության, սպորտի ոլորտներին՝ ամրագրելով ներկայանալի արդյունքներ:

Փորձեցի այս տարիներին մնալ ինձ նման ու ոգով նույնը:

Փորձեցի մնալ ազատախոհ ու ազատախոս՝ երբեմն խախտելով սահմաններ:

Փորձեցի հնարավորություններիս սահմանում անել հնարավորը և օգտակար գտնվել երևանցուն: Գուցե փորձերիս մեջ ոչ բոլորի սպասելիքներն ու ակնկալիքներն եմ արդարացրել, բայց անկեղծորեն գործել եմ հանուն և ոչ ընդդեմ:

Շնորհակալ եմ բոլոր մտերիմներիս, որոնց խնդրանքների նկատմամբ գուցե ծայրահեղ սկզբունքային գտնվեցի, բայց հասկացվեցի:

Շնորհակալ եմ բոլոր խելառ ընկերներիս, ովքեր զբաղվածությանս ըմբռնումով մոտեցան /ես վերադառնում եմ/:

Երևանի նորանշանակ փոխքաղաքապետերին հայտնում եմ իմ օգտակարության պատրաստակամությունը, ջերմորեն շնորհավորում ու բարի, արդյունավետ ընթացք մաղթում: Շնորհակալություն»: