Ըստ ՆԳ նախարարի՝ 3-ամյա Տիգրանին, նախնական տվյալներով, հայրն է խեղդամահ արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Նախնական տվյալներով՝ ունենք սպանություն, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել էր փոքրիկին»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Ծափաթաղում կորած, իսկ երեկ մահացած հայտնաբերված 3-ամյա երեխայի դեպքին։

Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ նախարարն այս պահին այլ մանրամասներ չհայտնեց.

«Այս վարկածը, իմ թիվս այլնի, առաջին օրվանից եղել էր մեր ուսումնասիրությունների շրջանակում։ Առողջական խնդիրներ ունեցող եղբայրն առաջին իսկ օրվանից նման ռեակցիաներ էր ցույց տալիս, ներգրավել էինք նաև հատուկ մասնագետներ, որոնք աշխատում էին երեխայի հետ։ Շատ նախնական տվյալներով՝ երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել, որտեղ հայրը, խեղդելու ճանապարհով, սպանել էր երեխային։ Հայրը նշել էր, որ դեպքը որոշակի ներընտանեկան հարցադրման շրջանակներում է վրա հասել»,- նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Նխնոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել էին հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ, այս մասին Factor TV-ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Որոնաղափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ Կատարվում է նախաքննություն։ Տիգրանի ազգականները Factor TV-ի հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ երեխան կա՛մ մոլորվել է, կա՛մ գողացել են։

Մանրամասները՝ տեսանյութում։