Ուկրաինայի ԶՈՒ-ն աշնան սկզբից ի վեր չորրորդ անգամ ԱԹՍ-ներով հարձակվել է Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինական զինվորականներն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա, որը «Ռոսնեֆտ»-ի մաս է կազմում։ Այս մասին հաղորդում է Astra-ն՝ հղում անելով հարվածի վայրից ստացված տեսանյութի վերլուծությանը, գրում է Meduza-ն։

Սարատովի բնակիչները նոյեմբերի լույս 3-ի գիշերը տեղական սոցիալական ցանցերի էջերում հայտնել են պայթյունների, ազդանշանների և հակաօդային պաշտպանության ակտիվության մասին: Քաղաքի օդանավակայանի գործունեությունը գիշերը մի քանի ժամով դադարեցվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սարատովի մարզի վրա 29 անօդաչու թռչող սարք որսալու մասին: Իշխանությունները պաշտոնապես որևէ տեղեկատվություն չեն հաղորդել հարձակման հետևանքների մասին:

Սարատովի նավթավերամշակման գործարանն աշնան սկզբից ի վեր արդեն չորրորդ անգամ է հարձակման ենթարկվում ուկրաինական անօդաչուների կողմից։ Նախորդ հարձակումները տեղի են ունեցել սեպտեմբերի 16-ին և 20-ին, ինչպես նաև հոկտեմբերի 20-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի