Թրամփը հայտարարել է, որ Մադուրոյի նախագահության օրերը «հաշված են»

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ հստակ ազդանշաններ է ուղարկել Վենեսուելայում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության վերաբերյալ՝ նվազեցնելով հարավամերիկյան երկրի դեմ անխուսափելի պատերազմի մասին մտահոգությունները, սակայն ասելով, որ նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնավարման օրերը հաշված են, գրում է France 24-ը։

Ըստ հրապարակման՝ Թրամփի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները ռազմական ստորաբաժանումներ է կուտակում Կարիբյան ավազանում, նաև բազմաթիվ հարվածներ է հասցրել ենթադրյալ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավերին՝ սպանելով տասնյակ մարդկանց։

CBS-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները պատերազմելու է Վենեսուելայի դեմ, Թրամփը պատասխանել է․ «Կասկածում եմ։ Ես այդպես չեմ կարծում»։

Մադուրոն, որը Միացյալ Նահանգներում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, մեղադրել է Վաշինգտոնին թմրանյութերի ապօրինի շրջանառությունը որպես պատրվակ օգտագործելու մեջ՝ Կարակասում «ռեժիմի փոփոխություն պարտադրելու» համար՝ Վենեսուելայի նավթը զավթելու նպատակով։

Վերջին շաբաթների ընթացքում Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում նավերի վրա ԱՄՆ-ի ավելի քան 15 հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 65 մարդ։ Վերջին միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, ինչը քննադատության է արժանացել տարածաշրջանի կառավարությունների կողմից։

Փորձագետները նշում են, որ սեպտեմբերի սկզբին սկսված հարձակումները հավասար են արտադատական սպանությունների։

Վաշինգտոնը դեռևս չի հրապարակել որևէ ապացույց, որ իր թիրախները թմրանյութերի մաքսանենգություն էին իրականացնում կամ սպառնալիք էին ներկայացնում Միացյալ Նահանգների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի