5 մլն բնակչություն ունենալու երազանքը․ փողով հնարավո՞ր է խթանել ծնելիությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը կհավասարեցվի՝ սահմանվելով 500 հազար դրամ: Սա  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկն է․ դեռ հայտնի չէ, թե օրենսդրական փաթեթը երբ Ազգային ժողով կմտնի։ 

Ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին և երկրորդ երեխայի դեպքում այս պահին 300 հազար դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ։ Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու պարագայում ընտանիքին 1,5 մլն դրամ է տրամադրվում: Ստացվում է՝ եթե նախարարությունն ապագայում նման նախագծով հանդես գա և օրենսդիրն էլ հավանություն տա, առաջին և երկրորդ երեխաների պարագայում գումարը կբարձրանա, սակայն հաջորդների պարագայում կրկնակի և եռակի կնվազի։

Դրամական ուղիղ աջակցությունից պետք է անցում կատարել ընտանիքների սոցիալական երաշխիքների տրամադրման գործընթացին՝ ասում է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առաջարկում է 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը մշտական նպաստ դարձնել։ Դեռ 2021-ին Կառավարության որոշմամբ մինչև 6 տարեկաններն օգտվում էին այս աջակցությունից, սակայն ծրագիրն այս տարի ավարտվում է։

Ժողովրդագրագետի խոսքով՝ այդ ծրագիրը ծնելիության առումով ունեցել է որոշակի ազդեցություն, սակայն նկատում է՝ երեխաների հիմնական ծախսերը սկսվում են հենց 6 տարեկանից հետո։ 

Հայաստանում մահացության ցուցանիշն այս պահին գերազանցում է ծնելիությանը, ամուսնության տարիքային շեմը բարձրացել է, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ գերազանցել ամուսնություններինը։ Այս պայմաններում դժվար է կանխատեսել, թե որքան արդյունավետ կլինեն աջակցության արդեն գործող և ապագա ծրագրերը, միայն ժամանակը ցույց կտա՝ կիրականանա՞, արդյո,ք 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու՝ Փաշինյանի խոստումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան