Փարպի գյուղում այրվել է մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Դրաստամատ Տեր-Մկրտչյան փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։48-ին։ Այրվել է մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր»,- ասվում է հաղորդագրությունում։