ՀՀ ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Քաղաքականություն
31.10.2025 | 17:52
Բահրեյնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերի հետ. տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
«Արմեն Գրիգորյանն ու Գաբրիել Լյուխինգերը քննարկել են բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև գալիք միջոցառումների շրջանակներում համագործակցության և դրանցում մասնակցության հնարավորություններին:
Կողմերը քննարկել են նաև միջազգային անվտանգային զարգացումները»,- ասված է հաղորդագրությունում։