Առանց Պետգույքի կառավարման կոմիտեի թույլտվության համայնքի վարչական սահմաններում գտնվող շենքերը չեն քանդվի․ նոր նախագիծ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները քանդելու համար պարտադիր կլինի պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնությունը։ Գերատեսչությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, նման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։

«Շենքերը և/կամ շինությունները փաստացի ամրացված են լինում կոմիտեին և կոմիտեն պատասխանատվություն է կրում դրանց արդյունավետ կառավարման համար, կամ ամրացված չեն լինում Կոմիտեին, սակայն Կոմիտեն որպես լիազոր մարմին ևս պատասխանատվություն է կրում նշված պետական գույքի արդյունավետ կառավարման համակարգման համար։

Առկա չէ որևէ կարգավորում, որի ուժով կոմիտեն օժտված է դրանք քանդելու համաձայնություն տրամադրելու լիազորությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ օժտված լինելով պետական գույքի կառավարման քաղաքականության մշակման ու իրականացման և դրա շրջանակներում պետական գույքի շրջանառության ու պետական շենքերի և շինությունների արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությամբ՝ գործող իրավակարգավորումներով փաստացի զրկված է պետական շենքները և շինություններն արդյունավետ օգտագործելու շրջանակներում դրանք քանդելու համաձայնության մասին որոշումներ ընդունելու հնարավորությունից, ինչը պետական գույքի արդյունավետ օգտագործման առումով ևս խնդրահարույց է և պրակտիկայում պետական գույքի արդյունավետ օգտագործման տեսանկյունից առաջացնում է տեխնիկական և իրավական խնդիրներ»,-նշվում է հիմնավորման մեջ:

Ընդգծվում է՝ գործող իրավական ակտում կատարվող լրացումների արդյուքնում պետական շենքերը և/կամ շինությունները կառուցապատողների կողմից քանդելիս վերանալու են ներկայիս տեխնիկական և իրավական առումով առաջացող խնդիրները և բարձրանալու է Կոմիտեի կողմից պետական գույքի արդյունավետ կառավարման, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդյունավետ օգտագործման մակարդակը:

Եվգենյա Համբարձումյան