Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ-Արաջիի հետ
Քաղաքականություն
31.10.2025 | 14:35
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ գրասենայակից, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և անդրադարձել Հայաստան-Իրաք համագործակցությանը, ընդգծելով բազմաոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցերի շուրջ: