էն տարիներին գումար էին տալիս, որ հերթն առաջ գցեին․ Արարատի մարզպետը՝ խաղողի մթերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ բյուջետային նիստում վստահեցրեց, որ այս տարի խաղողի մթերման գործընթացում խնդիրներ չեն եղել։ Ըստ մարզպետի՝ խաղողագործները գոհ են նաև մթերման գներից։

ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մարզպետին հիշեցրեց, որ խաղողագործները հիմնականում դժգոհում են օրերով գործարանների դիմաց հերթ կանգնելուց, իսկ այդ ընթացքում խաղողը փչանում է։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք մարզային իշխանությունները քայլեր ձեռնարկում են խնդիրը լուծելու համար։

«Խնդրին ծանոթ եմ․ մի դեպք է միայն գրանցվել, երբ խաղողագործը Արմավիրից բերքը բերել էր և հերթ կանգնել։ Առաջ հինգ-վեց օր հերթի մեջ էին կանգնում, էն տարիներին գումար էին տալիս, որ հերթն առաջ գցեին, կամ էլ պետք է ծանոթ խառնեին, հիմա նման բան չկա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։
Մանյա Պողոսյան