Ադրբեջանը չի թույլատրել այցելել վատառողջ ուսանողին. Զախարովան խոսել է Բաքվում ձերբակալված ռուսների ազատ արձակման քննարկումների մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մոսկվան և Բաքուն առարկայական երկխոսություն են վարում Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների արագ ազատ արձակման հարցով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ընթանում է առարկայական երկխոսություն՝ Ռուսաստանի քաղաքացիների հայրենիք արագ վերադարձն ապահովելու համար»,- նշել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովն արդեն վերադարձել են Ռուսաստան:

«Սանկտ Պետերբուրգից ուսանող Դմիտրի Ֆյոդորովի իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս. կան բազմաթիվ նշաններ նրա վատառողջության մասին։ Հոկտեմբերի 29-ին Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը կրկին դիմում է ուղարկել ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանի քաղաքացու հետ հանդիպելու և նրան որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Ցավոք, հյուպատոսական մուտքը դեռևս չի ստացվել, բայց մենք այն պահում ենք հսկողության տակ»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ձերբակալված ՌԴ քաղաքացիների կալանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի