ՌԴ-ն կփորձի Հայաստանում իշխանությունը վերահսկողության տակ վերցնել․ Սանդու

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը վերանայում է իր ռազմավարությունը տարածաշրջանում վերջերս կայացած ընտրություններից հետո և շարունակելու է միջամտել տարբեր երկրների, այդ թվում՝ Մոլդովայի Հանրապետության քաղաքական գործընթացներին։

«Ռուսաստանի Դաշնությունը դեռևս ճշգրտում է իր ռազմավարությունը։ Նրանք նման արդյունքներ չէին սպասում և հիմա փորձում են վերանայել իրենց ծրագրերը։ Նրանք կկենտրոնանան այլ երկրների վրա, որտեղ ընտրություններ են տեղի ունենում։ Օրինակ՝ հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, և նրանք կփորձեն իշխանությունը վերահսկողության տակ վերցնել»,- նշել է Մայա Սանդուն ռումինական Rock FM ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները, հատկապես՝ Ուկրաինայի հարևանները, դարձել են ռուսական քարոզչության և ապատեղեկատվության թիրախ։

«Կրեմլը ձգտում էր բոլոր երկրները դարձնել առնվազն անբարյացակամ կամ չեզոք Ռուսաստանի գործողությունների նկատմամբ Ուկրաինայում։ Դժբախտաբար, նրան հաջողվել է մանիպուլյացիաներ անել մեր որոշ քաղաքացիների, ինչպես նաև Ռումինիայի քաղաքացիների հետ»,- հավելել է Սանդուն՝ նշելով, որ Մոլդովան անմիջականորեն զգացել է այդ ազդեցությունը տեղեկատվական հարձակումների և ապատեղեկատվական արշավների միջոցով, այդ թվում՝ սփյուռքի շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի