Կառավարությունը 250 մլն դոլար վարկ կվերցնի արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Այս մասին նշվում է կառավարության օրակարգում ընդգրկված նախագծում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրումը։

Նշվում է, որ վարկային համաձայնագրի նախագծի վարկավորման պայմանները հետևյալն են՝

  • Վարկի գումար` 250 մլն ԱՄՆ դոլար,
  • Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 31.12.2030թ.,
  • Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
  • Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.8% մարժա: Հաշվի առնելով 09.2025թ. ձևավորված SOFR-ի տոկոսադրույքը՝ 4.13%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազմի 4.93%,
  • Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ վճարումներ,
  • Մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 15.12.2035թ-ից մինչև 06.2052թ.,
  • Վարկի ժամկետը 27 տարի, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի,
  • Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին` խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետևյալ փոփոխությունները`
  • փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված և չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի,
  • փոխարկել վարկի օգտագործված և չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի և հակառակը:
  • վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը:

Կառավարության նիստում հարցը կզեկուցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Եվգենյա Համբարձումյան