Ծառայության ժամկետը կրճատելու հարցը՝ Կառավարության օրակարգում․ Պապիկյանն ու տեղակալը հակասում են միմյանց

Լուրեր

25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
Բոլորը

Կառավարության նիստում այսօր քննարկվելու է պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարուց 1,5 տարի դարձնելու նախագիծը։ Այն հեղինակել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու որոշման մասին հայտնի դարձավ ամիսներ առաջ։ Իշխանությունը ցանկանում էր այս փոփոխությունը կիրառել 2026 թվականի երկրորդ կեսին՝ ամառային զորակոչի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, օրեր առաջ ֆեյսբուքյան տեսանյութի միջոցով տեղեկացրեց, որ փոփոխությունը տարածվելու է 2026 թվականի ձմեռային զորակոչի սկսած։

Ընդդիմությունը քննադատում է այս նախագիծը՝ կասկած հայտնելով, որ ժամկետների փոփոխությունը իշխանությունը կատարել է՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարին նախընտրական է, և ծառայությունը կրճատում են՝ մինչ ընտրությունները շատ քվեներ ստանալու ակնկալիքով։ Բացի այդ՝ խորհրդարանական ընդդիմությունը նշում է, որ բանակում թվակազմ է կրճատվելու, որը հանգեցնելու է խնդիրների։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ Հանրայինի եթերում հերքում էր, թե բանակի թվակազմը կրճատվում է։ Ըստ Պապիկյանի՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով միայն երկու տարվա ընթացքում ժամկետային ավելի քան 4000 զինծառայողներ դարձել են պայմանագրային։

«Նախաձեռնություն ունենք, որի արդյունքում նրանք կարող են պայմանագիրը դարձնել 7 և 10 տարով: Այսինքն՝ այս տղաների մի մասն իր պայմանագիրը փոխարինելու է 7 և 10 տարվա պայմանագրերով, սա դառնալու է մեր պրոֆեսիոնալ բանակի էական մասերից մեկը»,- ասել էր նախարարը։

Ուշագրավ է, որ ՊՆ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ փոխնախարար Արման Սարգսյանը, հենց ԱԺ ամբիոնից էր տեղեկացրել, որ բանակի թվակազմը չի բավարարում։

«Ցանկալի չէ այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության»,- մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 30-ին ասել էր Արման Սարգսյանը։

Նարեկ Կիրակոսյան