«Ամբողջությամբ հերյուրանք է»․ տեր Եսայի քահանա Արթենյանը՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերի մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Չորս օր է` Մայր Աթոռը որևէ հայտարարություն չի արել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի առնչությամբ:

«Առանց մեկնաբանության»,- Factor.am-ի հարցին ի պատասխան այսօր այսպես արձագանքեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

Տեսանյութերի տարածման օրը արքեպիսկոպոսն էր հայտարարություն տարածել՝ նշելով, որ «շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում է» արհամարհանքն ու քմծիծաղը»։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ էության, չէր հերքել տեսանյութերի իսկությունը։ 5-րդ ալիքին տված հարցազրույցում էլ նշել է՝ հնարավոր է գաղտնի նկարահանումներ արված լինեն իրեն իդենտիֆիկացնելու համար, հետո էլ մոնտաժային հնարքներով ստանան տեսանյութերը։

Տեր Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում ասաց՝ «սրբազանը դրան անդրադարձել է»։

Մեր այն դիտարկմանը, որ արքեպիսկոպոսը, ըստ էության, չի հերքել դրանց իսկությունը, արձագանքեց։

«Դա ամբողջությամբ հերյուրանք է, զազրելի արարք, որ տեղի է ունեցել»,- նշեց քահանա Արթենյանը՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչն է հերյուրանք համարում։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks անունով տելեգրամյան ալիքում հայտնվեցին առերևույթ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութեր, որոնք, ըստ հրապարակման, հաստատում են նրա ինտիմ կապը քեռակնոջ հետ։ Չնայած, որ այժմ տեսանյութն արգելափակված է Telegram-ի օգտագործման պայմանները խախտելու համար, դրանք տարածում են գտել և պահպանվել այլ ալիքներում։

Տեսանյութերի հրապարակումից 4 օր անց իրավապահները դեռևս վարույթ չեն նախաձեռնել։ 

Արփի Հակոբյան