Գերմանիայի կանցլերը Թուրքիա այցի ժամանակ կքննարկի 22,000 թուրքերի արտաքսման հարցը

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այս շաբաթ Անկարա այցի ժամանակ կոչ կանի Թուրքիային՝ հետ ընդունել ավելի շատ մարդկանց, որոնց ապաստանի դիմումները մերժվել են, քանի որ Բեռլինը ձգտում է ավելացնել արտաքսումները միգրացիայի շուրջ ներքին ճնշման աճի ֆոնին։ Այս մասին հայտնել է կառավարության աղբյուրը, գրում է Turkiye today-ը։

Աղբյուրը նշել է, որ պաշտոնյաների կողմից վերջին ամիսներին գրանցված «սկզբնական առաջընթացից» հետո «այժմ պետք է ձեռնարկվեն հետագա կոնկրետ քայլեր»։

Մերցը հինգշաբթի Անկարայում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը նրա առաջին պաշտոնական այցն է այդ երկիր՝ մայիսին պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլեն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ քննարկումները կներառեն «երկկողմ և արտաքին քաղաքականության հարցեր, ինչպես նաև տնտեսության, միգրացիայի և անվտանգության ոլորտներում ավելի սերտ համագործակցություն»։

«Մենք ձգտում ենք ԵՄ-Թուրքիա հարաբերություններում հետագա առաջընթացի հասնել և, ինչպես գիտեք, ներկայում բարձր մակարդակի երկխոսություններ ենք վարում առևտրի, միգրացիայի և անվտանգության վերաբերյալ»,- ասել է նա։

Գերմանիայի կառավարության տվյալներով՝ երկրների ղեկավարները կքննարկեն նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, այդ թվում՝ Սիրիան և Մերձավոր Արևելքը, ինչպես նաև առևտրի ընդլայնման հնարավորությունները։

Մերցի կառավարությունը խոստացել է պայքարել անկանոն միգրացիայի դեմ՝ շեշտը դնելով արտաքսումների ավելացման վրա։ Գերմանիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2025 թվականի առաջին ինը ամիսներին արտաքսվել է, ընդհանուր առմամբ, 17,651 մարդ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 14,706-ի համեմատ։ Արտաքսվածների ամենամեծ թիվը՝ 1614, Թուրքիայի քաղաքացիներ են։

Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակը (BAMF) AFP-ին հայտնել է, որ սեպտեմբերի վերջի դրությամբ՝ Գերմանիայից արտաքսման էր սպասում Թուրքիայի 22,560 քաղաքացի։

Բեռլինը նաև ձգտում է վերսկսել Սիրիա արտաքսումները՝ հղում անելով երկրի նոր ղեկավարության օրոք «անվտանգության պայմանների բարելավմանը»։ Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ այս հարցը «վերաբերում է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին»՝ նշելով Անկարայի սերտ կապերը Դամասկոսի հետ։

Պաշտոնը ստանձնելուց ի վեր Մերցը խստացրել է սահմանային վերահսկողությունը և մտցրել ավելի խիստ բնակության ուև քաղաքացիության կանոններ։ Նրա կառավարությունը նույնիսկ վերսկսել է արտաքսումները թալիբների կողմից կառավարվող Աֆղանստան, ինչը մեծ հակասություններ է առաջացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի