Լիտվան մինչև նոյեմբերի 30-ը փակել է Բելառուսի հետ ցամաքային սահմանը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Լիտվայի կառավարությունը որոշել է մինչև նոյեմբերի 30-ը փակել Մյադինինկայի և Շալչինինկայի ցամաքային սահմանային անցակետերը Բելառուսի հետ, գրում է Meduza-ն։

Մյադինինկայի սահմանային անցակետն ունի որոշ բացառություններ. դիվանագետներին, Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիներին, Լիտվա վերադարձող քաղաքացիներին և Կալինինգրադից տարանցիկ Լիտվայի բնակության թույլտվություն ունեցողներին թույլատրվելու է հատել սահմանը։ Բացի այդ, Լիտվայի սահմանապահ ծառայությունը կարող է որոշել հումանիտար անցագրեր տրամադրել։

Սահմանի փակումը պայմանավորված է Բելառուսից մաքսանենգ ապրանքներ տեղափոխող օդապարիկների արձակմամբ, որը շարունակվում էր վերջին մի քանի օրերին: Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն սա անվանել է «հիբրիդային հարձակում»:

«Այս փոփոխությունները պետք է իրական ազդանշան ուղարկեն մեր հարևանին, որը, ինչպես տեսնում ենք այսօր, այնքան էլ բարեկամական չէ և ոչ մի ջանք չի գործադրում խնդիրը լուծելու համար»,- ասել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը:

Վերջին շաբաթների ընթացքում Լիտվան չորս անգամ դադարեցրել է Վիլնյուսի օդանավակայանի և մեկ անգամ՝ Կաունասի օդանավակայանի գործունեությունը՝ իր օդային տարածքում օդապարիկների հայտվելու պատճառով։ Լիտվայի իշխանությունները նաև ժամանակավորապես փակել են ցամաքային սահմանային անցակետերը։ Հոկտեմբերի 26-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան առաջարկել էր քննարկել Կալինինգրադի մարզ տարանցիկ փոխադրումների սահմանափակման հարցը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լիտվայի հետ ցամաքային սահմանային անցակետերի ժամանակավոր փակումն անվանել է «խելագար խաբեություն»։

«Նրանք հորինել են անհեթեթ պատրվակ։ Օդապարիկներ։ Նույնիսկ Լիտվայի նման փոքր երկրի համար սա չնչին բան է։ Եթե համոզվենք, որ մեղավոր ենք, մենք ներողություն կխնդրենք»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի