ՆԱՏՕ-ն մտահոգված չէ Ռումինիայում ԱՄՆ զորախմբի կրճատման կապակցությամբ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը տեղյակ է եղել Ռումինիայում իր զորախմբի թվաքանակը կրճատելու՝ ԱՄՆ ծրագրերի մասին: Դաշինքն այս որոշումն անսովոր չի համարում և ընդգծում է, որ դեռևս ունի անհրաժեշտ ուժեր՝ պոտենցիալ ագրեսորներին զսպելու համար: Սա բխում է ՆԱՏՕ-ից DW-ին փոխանցված հայտարարությունից։

«ԱՄՆ զինված ուժերի տեղակայման ճշգրտումներն արտասովոր չեն։ Նույնիսկ այս ճշգրտմամբ, ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը Եվրոպայում մնում է ավելի բարձր, քան եղել է երկար տարիներ, մայրցամաքում տեղակայված են զգալիորեն ավելի շատ ամերիկյան զորքեր, քան մինչև 2022 թվականը»,- ասվում է ՆԱՏՕ-ի խոսնակի գրավոր հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը և ԱՄՆ իշխանությունները սերտ կապ են պահպանում զինված ուժերի համատեղ տեղակայման հարցում:

«ԱՄՆ-ի հանձնառությունը ՆԱՏՕ-ին հստակ է: Նախագահ Թրամփը և նրա վարչակազմը բազմիցս հայտարարել են այս մասին»,- նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել էր մամուլի հաղորդագրություն, որում նշվում է, որ Ռումինիան և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները Միացյալ Նահանգներից տեղեկացվել են դաշինքի արևելյան թևում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը կրճատելու ծրագրերի մասին: Մասնավորապես, սա կանդրադառնա Ռումինիայի Միհայ Կոգելնիչանու ավիաբազայում տեղակայված ԱՄՆ ուժերի վրա։

«Այս որոշումը սպասելի էր, քանի որ Ռումինիան մշտական ​​կապ է պահպանում իր ամերիկյան ռազմավարական գործընկերոջ հետ», – ընդգծել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվի կրճատումը Թրամփի վարչակազմի կողմից փետրվարին հայտարարված նոր առաջնահերթությունների արդյունք է։ Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ներկայության և ակտիվության աճը արևելյան թևում, ինչը թույլ է տալիս ԱՄՆ-ին ճշգրտել իր սեփական ռազմական տեղակայումը տարածաշրջանում։

Ռումինիայում ԱՄՆ զորակազմի կրճատումից հետո այնտեղ կմնա մոտավորապես հազար ամերիկացի զինվոր, նշվում է փաստաթղթում։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Եվրահանձնաժողովն «անսպասելի» է համարում Ռումինիայում իր զորքերի ներկայությունը կրճատելու՝ ԱՄՆ որոշումը, Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսեն հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Մեզ համար անակնկալ չէ (ՆԱՏՕ-ի – խմբ.) արևելյան թևի դիտարկման կարևորությունը։ Մեզ համար անակնկալ չէ, թե որքան շատ մենք պետք է ամրապնդենք մեր 3000 կիլոմետրանոց արևելյան սահմանը»:

Նա նշել է, որ ԵՄ-ի աշխատանքը շարունակվում է: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել «Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմից արված հայտարարությունները»:

«Ես սա արդեն ասել եմ և կկրկնեմ, թե որքան արժեքավոր են մեր հարաբերությունները մեր միջազգային գործընկերների հետ, հատկապես այն միջազգային գործընկերների հետ, ովքեր կիսում են մեր մտածելակերպը։Սակայն մենք ունենք հստակ ճանապարհային քարտեզ մեր արևելյան թևի դիտարկման համար։ Մենք այս ուղղությամբ աշխատում ենք մեր անդամ պետությունների և մեր արդյունաբերության հետ միասին, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,-ասել է Մերսեն։

Իր հերթին, Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուց Մոշտյանուն հայտարարել է, որ «Ռումինիան մնում է անվտանգ երկիր» և որ ՆԱՏՕ-ի ներկայությունն այնտեղ մնում է «նշանակալից»։ Նա նաև հիշեցրել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հուլիսյան հանդիպման ժամանակ արված դիտարկումները, որոնցում նա նշել էր, որ Միացյալ Նահանգները նախատեսում է վերանայել իր գլոբալ ռազմական տեղակայման կառուցվածքը և ավելի շատ կենտրոնանալ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի