ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Պուտինն «ավելի քան երբևէ» վճռական է շարունակել պատերազմն Ուկրաինայում

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ավելի քան երբևէ վճռական է» շարունակել պատերազմն Ուկրաինայում և հաղթանակ տանել մարտադաշտում։ Այս մասին ասվում է ամերիկյան հետախուզության գնահատականում, որի մասին պատմել են NBC News-ին երկու աղբյուրներ՝ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան և Կոնգրեսի աշխատակիցը, գրում է Meduza-ն։

Հոկտեմբերին Կոնգրեսի անդամներին ներկայացված գնահատականում նշվում է, որ հետախուզությունը «չի տեսնում որևէ նշան, որ Ռուսաստանը պատրաստ է փոխզիջման գնալ Ուկրաինայի հարցում», չնայած Դոնալդ Թրամփի ջանքերին՝ միջնորդելու խաղաղության բանակցություններին։

Պաշտոնյաներին տրամադրված հետախուզական գնահատականի համաձայն՝ չնայած զգալի կորուստներին և տնտեսական դժվարություններին՝ Պուտինը շարունակում է ձգտել ամրապնդել Ուկրաինայի տարածքի նկատմամբ վերահսկողությունը և ընդլայնել Ռուսաստանի ազդեցությունը՝ մարդկային և ֆինանսական ծախսերն արդարացնելու համար։

Ամերիկյան և արևմտյան հետախուզական ծառայությունները 2022 թվականի փետրվարից ի վեր կարծում էին, որ Պուտինը պատրաստ չէ փոխզիջման գնալ, սակայն այժմ, ըստ աղբյուրների, Ռուսաստանի նախագահը «նույնիսկ ավելի անզիջում է տրամադրված, քան նախկինում»։

Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը պահանջել էր  վերահսկողություն ամբողջ Դոնբասի նկատմամբ՝ հրադադարի դիմաց, Ուկրաինայի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ իր զրույցներն «ամեն անգամ լավ են», բայց դրանք «ոչ մի տեղ չեն տանում»։ Հոկտեմբերի կեսերին նա պաշտոնավարման երկրորդ ժամկետում առաջին անգամ պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ։ Դրանք թիրախավորեցին «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» նավթային ընկերություններն ու դրանց արտասահմանյան դուստր ձեռնարկությունները, որոնք այժմ պետք է խզեն հարաբերությունները գործընկերների հետ՝ երկրորդական պատժամիջոցներից խուսափելու համար։

Աղբյուրները The Wall Street Journal-ին հայտնել են, որ 2025 թվականի սկզբին, երբ Թրամփը նոր էր ստանձնել պաշտոնը, Պետքարտուղարության ներքին հետախուզական գործակալությունը և ԿՀՎ-ն  տարակարծություններ են ունեցել Պուտինի մտադրությունների հարցում: Պետքարտուղարության հետախուզությունը կասկածում էր, որ Պուտինը պատրաստ է բանակցություններ վարել պատերազմի ավարտի շուրջ: ԿՀՎ-ի գնահատականը շատ ավելի լավատեսական էր՝ ենթադրությամբ, որ Թրամփը կարող է հնարավորություններ գտնել՝ բանակցելու Ռուսաստանի նախագահի հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի