Նման հանձնարարական չկա․ ՊԵԿ նախագահը՝ ամեն գնով բյուջեն լցնելու մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
Բոլորը

«Ամենայն պատասխանատվությամբ ամենաբարձր ամբիոնից հնչեցնում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն տնտեսավարողներին անհիմն տուգանելու միջոցով պետբյուջե լցնելու որևէ պլան ու հանձնարարական երբևէ չի տվել հարկային ծառայողներին»,- այս մասին ԱԺ մշտական հանձաժողովների նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հավաստիացրեց ՊԵԿ նախագահ Էդուրադ Հակոբյանը՝ անդրադառնակով «ամեն գնով բյուջեն լցնելու» մեղադրանքներին։

«ՊԵԿ նախագահի անունով էլեկտրոնային փոստ ենք բացել, որին քաղաքացին կարող է նամակ գրել, ցանկության դեպքում նույնիսկ անանուն գրել: Պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ և պատասխանատվության ենթարկել նման իրավիճակներում»,- նշեց նա։

ՊԵԿ նախագահի խոսքով 2025 թվականին ակնկալում են 2 տրիլիոն 690 մլրդ դրամի հարկային մուտքեր, ինչը 300 մլրդ դրամով ավելի է 2024 թվականի ցուցանիշից:

Խոսելով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշից՝ նա ընդգծեց, որ այս տարի էական բարելավում է լինելու՝ գերազանցելով նույնիսկ 2023 թվականի արդյունքները՝ հասնելով 24,5 տոկոսի: Հակոբյանը նաև հավելեց, որ բարելավման միտումները կպահպանվեն նաև 2026 թվականին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան