«Կոչուբաևի երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է». փաստաբանը բաց նամակով դիմել է Վարդապետյանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Փաստաբան Էրիկ Կարապետյանը գործընկերոջ՝ կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը վերացնելու խնդրանքով բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Հարգելի տիկին Վարդապետյան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ Կոչուբաևի  նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:

Վարույթ նախաձեռնելու առիթը  Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումն էր. Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումից հետո փաստաբանը գրառում էր կատարել, որում, մասնավոր անուններ չնշելով, վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել քննիչների, դատախազների և դատավորների հասցեին, նրանց անվանել «սատանային հոգին վաճառածներ» ու զգուշացրել, որ «նրանց պատիժը երկնային է լինելու»։ Ըստ նախաքննական մարմնի, սրանք արատավորել են իրավապահ մարմնի համբավը։

Հոկտեմբերի 17-ին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ փաստաբանը երկու ամսով կալանավորվեց։

Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրանքը չի ընդունում:

Ավելի ուշ Ալեքսանյանը ևս մեկ գրառում կատարեց, նշելով՝ Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում և արհեստական շնչառության պայմաններում. «Սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս ոչ մի արձագանք չկա»։

Ռոզա Վարդանյան