ԱՄՆ-ը Գերմանիային վեց ամիս ժամանակ է տվել՝ «Ռոսնեֆտ»-ի գերմանական ակտիվների սեփականության հարցը լուծելու համար․ Bloomberg

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը Գերմանիայի կառավարությանը վեցամսյա ժամկետ է տվել՝ ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնի գերմանական ակտիվների սեփականության կառուցվածքը կարգավորելու համար։ Սա թույլ է տալիս «Ռոսնեֆտ»-ի գերմանական վերահսկողությանը փոխանցված դուստր ձեռնարկություններին ժամանակավորապես ազատվել պատժամիջոցներից։ Այս մասին հայտնել են լրատվամիջոցի տեղեկացված աղբյուրները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գերմանական կողմին տեղեկացրել է, որ դիտարկում է «Rosneft Deutschland»-ին չվերականգնվող սահմանափակ ընդհանուր լիցենզիա տրամադրելու հարցը, հայտնել են Bloomberg-ի աղբյուրները՝ անանունության պայմանով։

Բեռլինն ուսումնասիրում է այս առաջարկը և մտադիր է պատասխանել առաջիկա օրերին։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն մտադիր է քննարկել այս հարցը այս շաբաթ Տորոնտոյում կայանալիք G7 հանդիպման ժամանակ։

Ըստ Bloomberg-ի՝ չնայած այս տարբերակը կնվազեցնի Գերմանիայում նավթավերամշակման խափանումների ռիսկը մոտ ապագայում՝ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման պայմաններում, այն մեծացնում է Բեռլինի վրա ճնշումը՝ մշակելու «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունների համար սեփականության կառուցվածք, որը կբացառի Ռուսաստանի մասնակցությունը 2026 թվականի մարտին հոգաբարձության ժամկետի ավարտից հետո։

Հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ «խաղաղության գործընթացի նկատմամբ Ռուսաստանի լուրջ հետաքրքրության բացակայության» պատճառով: Սև ցուցակում ներառված են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունները՝ «Ռոսնեֆտը» և «Լուկօյլը», ինչպես նաև Ռուսաստանում գտնվող դրանց դուստր ձեռնարկությունները։Բացի այդ՝արգելափակվել են բոլոր իրավաբանական անձինք, որոնք «մեկ կամ ավելի արգելափակված կազմակերպությունների 50%-ին կամ ավելիին» են պատկանում: Խախտումների համար նախատեսվում է «քաղաքացիական կամ քրեական պատասխանատվություն ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիների համար»: «Rosneft Deutschland»-ը՝ «Ռոսնեֆտ»-ի գերմանական դուստր ձեռնարկությունները և «RN Refining & Marketing»-ը ցուցակում չեն։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Գերմանիայի իշխանությունները զրկել են  «Ռոսնեֆտին» իր գերմանական դուստր ձեռնարկությունների՝ «Rosneft Deutschland» և «RN Refining & Marketing» ընկերությունների նկատմամբ վերահսկողությունից և դրանք փոխանցել Դաշնային ցանցային գործակալության արտաքին վստահության կառավարմանը: «Ռոսնեֆտը» պահպանել է  սեփականության իրավունքը։

«Rosneft Deutschland»-ը կազմում է Գերմանիայի նավթավերամշակման հզորությունների մոտ 12%-ը: Ընկերությունը բաժնեմասեր ունի Գերմանիայի երեք խոշոր նավթավերամշակման գործարաններում՝ PCK Schwedt-ում Շվեդտում, MiRo-ում Կարլսրուեում և Bayernoil-ում Ֆոհբուրգ ան դեր Դոնաուում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի