Ռուս զինվորներն Ուկրաինայում մարդկության դեմ հանցագործություններ են կատարում․ ՄԱԿ-ի հանձնաժողով

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ռուսական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար հարձակվում են Ուկրաինայի խաղաղ բնակիչների վրա, դրանց հարվածները պատճառում են մահեր, վիրավորումներ և մեծածավալ ավերածություններ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովի զեկույցում։ Այն ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Երրորդ կոմիտեին, որը մասնագիտանում է սոցիալական, մարդասիրական և մշակութային հարցերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը

Նման հարձակումները կանոնավոր և համակարգված են, պնդում են զեկույցի հեղինակները։ Դրանք թիրախավորում են անհատներին, մասնավոր տները, մարդասիրական օգնության բաշխման կետերը, ինչպես նաև շտապօգնության անձնակազմին և հրշեջներին, որոնց, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, շնորհվում է հատուկ կարգավիճակ։

Ռուս զինվորականների գործողությունները մարդկության դեմ ուղղված երկու տեսակի հանցագործություններ են պարունակում՝ բնակչության սպանություն և բռնի տեղահանում, ինչպես նաև քաղաքացիական անձանց տեղահանում  ռուսական ուժերի կողմից օկուպացված տարածքներից, որի ընթացքում տեղահանված անձանցից որոշները ենթարկվել են խոշտանգումների՝ խախտելով մարդու հիմնարար իրավունքները։

Նշվում է, որ այս եզրակացությունները հիմնված են հրապարակային հանցագործությունների շուրջ 500 տեսանյութերի վերլուծության վրա, որոնցից 247-ը տեխնիկապես ստուգվել են նկարահանման վայրի մասով, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիների հետ 226 ​​հարցազրույցների։

Հանձնաժողովը նաև ուսումնասիրել է Մոսկվայի պնդումները Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում քաղաքացիական թիրախների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին, սակայն չի կարողացել որևէ եզրակացություն անել՝ տարածք մուտք գործելու հնարավորության բացակայության, վկաների անվտանգության վերաբերյալ մտահոգությունների և ռուսական իշխանությունների կողմից պատասխանի բացակայության պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի