Բաքվի դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանները պաշտպանական կողմի փաստաթղթեր են ներկայացրել․ նա պատասխանել է հարցերի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի նախագահների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով  հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստում ներկայացվել են, այսպես կոչված, «տուժողների» և նրանց իրավահաջորդների ցուցմունքները, ինչից հետո դատական ​​հետազոտվել են պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։

Նշվում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբաններ Ջավիդ Ռզազադեն և Անար Մամեդովը տրամադրել են փաստաթղթերի մի մասը։ Բացի այդ, պաշտպանության կողմի միջնորդությամբ հրապարակվել են քրեական գործին կից քննչական փորձի արձանագրությունը և ադրբեջանական պետական ​​լրատվական AZERTAC գործակալության կայքում հրապարակված հոդվածը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ ներկայացվել է, որ 1990 թվականին Արայիկ Հարությունյանn ընդունվել է Երևանի  ժողովրդական տնտեսության ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարան) պլանային տնտեսագիտության բաժին։ 1993 թվականին նա հեռացել է ինստիտուտից՝ Ստեփանակերտի համալսարան տեղափոխվելու պատճառով։

Պատասխանելով անձնագրի վերաբերյալ իր փաստաբանի հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախում  բնակվողներին տրամադրվել են «070» կոդով հայկական անձնագրեր։ Դրանք ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերից տարբերվում էին նրանով, որ այդ կոդով անձնագրեր ունեցող անձինք իրավունք չունեին մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին և քվեարկությանը: Այնուամենայնիվ, «070» կոդով անձնագիր ունեցող ցանկացած անձ իրավունք ուներ որպես ՀՀ քաղաքացի ճանապարհորդելու արտասահմանյան երկրներ զբոսաշրջության, կրթության, բժշկական օգնության և այլ նպատակներով:

Պետական ​​մեղադրող Վուսալ Աբդուլլաևը հարցին, որ ծննդյան վկայականում որպես ծննդավայր նշված է Ադրբեջանական ԽՍՀ-ի Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքը, մինչդեռ նրա անձնագրում՝ Հայկական ԽՍՀ-ն, «արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը», Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ երբեք այդ հարցը չի քննարկել Հայաստանի համապատասխան մարմինների հետ, և որ այն երբեք քննարկման առարկա չի եղել։

Հիշեցնելով, որ Արայիկ Հարությունյանը շարքային քաղաքացի չի եղել, պետական ​​մեղադրողն ասել է, թե նա հստակ պատասխան չի տվել  հարցին՝ հավելելով. «Եթե չեք ուզում պատասխանել, դա ձեր իրավունքն է»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 30-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի