Իսրայելը չի ​​ընդունի թուրքական զորքերի ներկայությունը Գազայում․ Իսրայելի ԱԳ նախարար

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Իսրայելը չի ​​ընդունի թուրքական զինված ուժերի ներկայությունը Գազայում՝ համաձայն ԱՄՆ-ի կողմից Պաղեստինի տարածքում պատերազմն ընդմիշտ դադարեցնելու ծրագրի: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը ներառում է միջազգային ուժեր Գազայում՝ այս ամիս սկսված փխրուն հրադադարի ապահովմանը նպաստելու համար, որը դադարեցրել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման միջև երկու տարի տևած պատերազմը։ Սակայն դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք արաբական և այլ պետություններ պատրաստ կլինեն զորքեր ուղարկել միջազգային ուժերի համար:

«Երկրները, որոնք ցանկանում են կամ պատրաստ են զինված ուժեր ուղարկել, պետք է առնվազն արդար լինեն Իսրայելի նկատմամբ»,- ասել է Սաարը Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում։

Թուրք-իսրայելական՝ մի ժամանակ ջերմ հարաբերությունները կտրուկ վատթարացան Գազայի պատերազմի ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց Իսրայելի ավերիչ օդային և ցամաքային արշավը պաղեստինյան անկլավում։

«Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան թշնամական մոտեցում է ցուցաբերել Իսրայելի նկատմամբ։ Այնպես որ՝ մեզ համար ողջամիտ չէ թույլ տալ նրանց զինված ուժերին մտնել Գազայի հատված, և մենք չենք համաձայնի դրան, մենք դա ասել ենք մեր ամերիկացի ընկերներին»,- ասել է Սաարը՝ խոսելով իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։

Չնայած Թրամփի վարչակազմը բացառել է ամերիկացի զինվորների ուղարկումը Գազայի հատված, Վաշինգտոնը բանակցություններ է վարում Ինդոնեզիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ բազմազգ ուժերին նպաստելու համար։

Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնարկել էր, որ կտրականապես դեմ կլինի Գազայում թուրքական անվտանգության ուժերի ցանկացած դերակատարմանը: Կիրակի նա ասել է, Իսրայելն է որոշելու, թե որ օտարերկրյա ուժերին թույլատրի Գազա մտնել։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն այցով գտնվում էր Իսրայելում՝ հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով, ուրբաթ հայտարարել էր, որ միջազգային ուժերը պետք է կազմված լինեն «այն երկրներից, որոնց հետ Իսրայելը հարմարավետ է զգում»: Նա որևէ մեկնաբանություն չէր արել Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի