Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրանեսթ ԽՎ նստաշրջանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։ Այս մասին հայտարարել է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեսթ ԽՎ-ի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Այդ հայտարարությունները նաև չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Ընդհակառակը, ջուր են լցնում այն ուժերի ջրաղացին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում թշնամանքի շարունակմամբ։ Միլլի Մեջլիսը բազմիցս այդ մասին բողոք է հայտնել։ Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև խաղաղության հանդիպումից հետո Եվրախորհրդարանի կողմից արված ոչ կառուցողական հայտարարությունը, որը դրականորեն ընդունվեց ամբողջ աշխարհում, կրկին խաթարել է ադրբեջանական պատվիրակության վստահությունը Եվրանեսթի ԽՎ-ի շրջանակում այս կազմակերպության հետ համագործակցության առավելությունների նկատմամբ։ Այդ պատճառներով մենք չենք մասնակցի Երևանում կայանալիք լիագումար նիստին։ Մենք մեր առարկությունները փոխանցել ենք նաև կազմակերպության ղեկավարությանը»,- ասել է Միրկիշիլին։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է՝ որոշումը կապված չէ նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հետ։

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է նա։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Վրաստանն էր հրաժարվել մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի